Edit Template
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները գրանցվում են Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, որը արժեթղթերի շուկայի կարգավորող և վերահսկող մարմինն է։
Դեպոզիտարիայի կանոնների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի պաշտոնական կայք։
Հարգելի Հաճախորդ, Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ առնչվող ցանկացած տարաձայնություն բացառելու, շահերի բախումը կանխելու, Հաճախորդի իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև ի կատարումն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Ընկերությունը հաստատել է` «Շահերի բախման բացառմանն ու կանխարգելման ընթացակարգը»:
Հաճախորդները Ընկերության նկատմամբ ծագած բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Ընկերությանը հետևյալ հեռախոսահամարներով` (+37411) 888 118: Բողոք-պահանջները կարող են ուղղվել ինչպես վերոնշյալ հեռախոսահամարով, այնպես էլ Էլ. փոստով` info@limitlessam.com, ինչպես նաև կարող եք այցելել մեզ հետևյալ հասցեով` «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ, ք. Երևան, Քեռու փողոց 1/3, հարկ 5:
Նշենք նաև, որ «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ի ցանկացած ֆիզիկական անձ Հաճախորդ հնարավորություն ունի ներկայացնելու իր հետ կնքվող պայմանագրից բխող պահանջները ինչպես դատարան, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարին:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Գտնվելու վայրը` 0010, ք. Երևան,Մ.Խորենացու 15, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Հեռ.` (+374 60) 70-11-11, Էլ. հասցե` info@fsm.am Ֆաքս` (010) 582-421
Կայք` www.fsm.am
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ներդրումային ընկերության վերաբերյալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմում ստանալու աշխատանքային օրվա ընթացքում: Վայրը` Ընկերության գրասենյակ:
Ուշադրություն. Լիմիթլես ասեթ մենեջմենթ ՓԲԸ պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության համար, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Լիմիթլես ասեթ մենեջմենթ ՓԲԸ. Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2023