Edit Template
Ներդրումային ֆոնդը զամբյուղ է, որտեղ հավաքագրվում են տարբեր մարդկանց միջոցները: Հավաքագրված միջոցներով իրականացվում են ներդրումներ՝ համաձայն տվյալ ֆոնդի ռազմավարության: Ֆոնդը կառավարվում է պրոֆեսիոնալ կառավարչի կողմից, որի նպատակն է ապահովել եկամուտներ ներդրողների համար:
Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, այնպես էլ Ֆոնդը, ունի որոշակի ռիսկեր: Հիմնական ռիսկը գնային ռիսկն է՝ պայմանավորված, օրինակ, ֆինանսական, տնտեսական, քաղաքական ցնցումներով: Ռիսկերը կառավարելու և մեղմելու համար օգտագործվում են տարբեր միջոցներ. օրինակ՝ ֆոնդի միջոցները բաշխվում են միմյանցից տարբերվող ֆինանսական գործիքներում /Apple բաժնետոմսեր կամ ապրանքային շուկա՝ նավթ, գազ/, ինչը հնարավորություն է տալիս խուսափել ռիսկերի կենտրոնացումից: Ներդրողների համար կարևոր է, նախքան ներդրումներ կատարելը, դիտարկել իրենց ներդրումային նպատակները և ուսումնասիրել ֆոնդի կանոնները:
Ներդրում կատարելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, լրացնել ներդրման հայտը, մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը, տրամադրել համապատասխան փաստաթղթերը և իրականացնել գումարի փոխանցում ֆոնդի հաշվեհամարին, որից հետո հաճախորդը էլեկտրոնային փոստով կստանա հաստատում իր կողմից ձեռք բերված փայերի մասին:
Ֆոնդերում ներդրվող գումարը կախված է ներդրողի հնարավորություններից և այն ֆոնդի տեսակի նվազագույն սահմանաչափից, որն ընտրում է ներդրողը։ Օրինակ, Լիմիթլես Գրոութ ֆոնդում ներդրում կատարելու համար անհրաժեշտ է առնվազն 400 հազար ՀՀ դրամ, մինչդեռ Լիմիթլես Փրայմ ֆոնդի համար` առնվազն 20 մլն ՀՀ դրամ։
Ներդրումը չունի սահմանված հստակ ժամկետ, ներդրողը ցանկացած պահի կարող է ձեռք բերել և վաճառել ֆոնդի փայերը, ինչը տևում է մի քանի աշխատանքային օր:
Ուշադրություն. Լիմիթլես ասեթ մենեջմենթ ՓԲԸ պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության համար, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Լիմիթլես ասեթ մենեջմենթ ՓԲԸ. Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2023